Հայաստանի սամբոյի ֆեդերացիան փետրվարի 26-28-ը Երևանում կանցկացնի Հայաստանի պատանիների և երիտասարդների առաջնությունը: Այդ մասին հայտնել ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը, առաջնությանը կմասնակցեն շուրջ 200 սամբիստներ:
Նա նշեց, որ Հայաստանի առաջնությունը սովորաբար անց էր կացվում մարտին, սակայն օրացույցային պլանով առաջնությունն ավելի վաղ կանցկացվի, քանի որ միջազգային կանոնակարգի համաձայն մինչև մարտի 1-ը անհրաժեշտ է ներկայացնել մարզիկների և մարզիչների ցանկը, ովքեր պետք է մասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
Հայաստանի առաջնության արդյունքում կընտրվի հավաքականի կազմը, ովքեր կմասնակցեն Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում ապրիլի 7-11-ն անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կարող են մասնակցել 5 մարզիկ: Նրանց հետ Թուլուզ կմեկնեն նաև մարզիչները:
«Հայ սամբիստների հիմնական հակառակորդները Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Վրաստանի հավաքականներն են: Հուսով ենք, որ այս տարի մեր մարզիկները կկարողանան նշված երկրների մարզադպրոցների սաներին արժանի հակառակորդ լինել»,- նշել է Լ. Հայարապետյանը:







































