Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սերբիայի ԱԺ նախագահին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 9-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով Սերբիայի ԱԺ նախագահին՝ վարչապետը նշել է, որ հայ-սերբական բարեկամությունը դարերի պատմություն ունի, և անհրաժեշտ է հետևողական ջանքեր գործադրել երկկողմ կապերի խորացման դրական դինա¬միկան պահպանելու, ինչպես նաև տնտե¬սա¬կան, մշակութային, ռազմատեխնիկական և այլ ոլոր¬տնե¬րում համագործակցության առկա մեծ ներուժն իրացնելու համար: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և կարևորել Հայաստանի ու Սերբիայի խորհրդարաններում գործող բարեկամության խմ բերի ակտիվ աշխատանքը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մայա Գոյկովիչը ևս փաստել է, որ հայ և սերբ ժողովուրդներն ունեն դարավոր պատմամշակութային կապեր, որոնք անհրաժեշտ է պահպանել և սերտացնել: Սերբիայի ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացումը, ինչն էապես կնպաստի բոլոր բնագավառներում փոխշահավետ համագործակցության ակտիվացմանը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Սերբիայի միջև ներկայում ծավալվում է ինտենսիվ երկխոսություն, այդ թվում նաև՝ միջխորհրդարանական մակարդակով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Այս առումով երկուստեք կարևորվել են փոխադարձ այցերն ու գործարար շփումները: Հանդիպմանն արծարծվել են նաև միջազգային կառույցներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման խնդրին՝ վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, բացառապես խաղաղ ճանապարհով, և այս ձևաչափից դուրս հիմնախնդրի որևէ քննարկում վնասում է խաղաղ բանակցային գործընթացին: Իր հերթին տիկին Գոյկովիչը շեշտել է, որ Սերբիան մշտապես ընդգծում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, երկխոսության և խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Սերբիայի ԱԺ նախագահի այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի և կնպաստի հայ-սերբական համագործակցության ակտիվացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում