Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ում գլխավորությամբ «Ծեր սինյորա»-ն երկու անգամ նվաճել է Իտալիայի չեմպիոնի կոչումը, ավելի վաղ հրաժարվել էր մեկնաբանել իր ապագային վերաբերող լուրերը: Ակումբի նախագահ Անդրեա Անյելին, իր հերթին, հավաստիացրել է, որ հանդիպել է մասնագետի հետ, և կողմերն ընդհանուր հայտարարի են եկել:
«Մենք հանդիպել ենք անցած շաբաթ: Վերջին երկու տարիները բարդ էին Անտոնիոյի համար: Նա հանգստի համար ոչ մի րոպե չի ունեցել այդ ընթացքում: Կարծում եմ՝ 1 շաբաթյան հանգիստն օգտական կլինի նրա համար: Մենք քննարկել ենք հետագա համագործակցությունից ունեցած սպասելիքները, և Կոնտեն ցանկություն է հայտնել գերազանցել ներկայիս ձեռքբերումները: Ես հավաստիացրել եմ մարզչին, որ մեր նպատակները համընկնում են: Նա պարզապես ցանկանում էր վստահ լինել, որ ակումբում կստեղծվեն բոլոր պայմանները հետագա հաջողությունների համար»,- նշել է նախագահը:







































