«Վիտես»-ի հարձակվող Արշակ Կորյանը աչքի է ընկել Հոլնադիայի երիտասարդական առաջնության «Ուտրեխտ»-ի դեմ արտագնա խաղում:
Հանդիպումն ավարտվել է 0:3 հաշվով, Կորյանը խփել է իր թիմի երրորդ գոլը:
20-ամյա հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել հիմնական կազմում, չնայած առողջական թեթև խնդիրներին: 82-րդ րոպեին գոլ խփելուց հետո նա փոխարինվել է:









































