Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը

Հայաստանի ասածը, ուզածն ու արածը

Երեկ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլին, որի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմոլորտ տնտեսական համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Եվրոպական խորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլը ընդգծել է, որ կուսակցությունը շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնելու համագործակցությունը ինչպես միջկուսակցական, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն ձևաչափերով:

Այն, որ Եվրամիությունը Հայաստանի վրա խաչ չէր քաշելու` ակնհայտ էր հենց սկզբից: Այստեղ առանձնակի դիտողունակություն կամ պայծառատեսություն պետք չէր: Խնդիրն այն է, որ մի բան է գործընկերությունը, մի բան է զարգացման ակնկալիքը, առաջընթացի ակնկալիքը, մեկ այլ բան ընդամենը հարաբերությունների լիմիտավորումն ու կապի պահպանումը: Ինչպե՞ս կարող էր Եվրամիությունն ընդհանրապես խզել Հայաստանի հետ հարաբերությունները, եթե Հայաստանը գտնվում է կարևոր տարածաշրջանում, աշխարհաքաղաքական կարևոր գոտում, եթե կա Հայաստանի և Թուրքիայի հարց, իսկ Թուրքիան միջազգային քաղաքականության մեջ կարևոր սուբյեկտներից մեկն է, որի հանդեպ էլ Հայկական հարցն է կարևոր գործիքներից կամ մահակներից մեկը, երբ կա ղարաբաղյան հարց:

Ինչպե՞ս կարող էր Եվրամիությունը, Արևմուտքը Հայաստանի վրա ընդհանրապես խաչ քաշել և կողպեք կախել: Իհարկե` չէր կարող, և իհարկե` հարաբերությունների ինչ-որ բարակ անոթ պահպանվելու էր: Սակայն այստեղ, ըստ էության, շահագործվում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը: Այսինքն` սպառվում է Հայաստանի ներքին էներգիան, և այդ սպառումը կշարունակվի այնքան, մինչև կսպառվի Հայաստանը: Ասել է թե` Եվրոպան այլևս Հայաստանին տալու բան չի տեսնում, Հայաստանի սուբյեկտության ամրացման գործում սեփական անելիք ներկայումս գոնե չի տեսնում, դա համարում է ավելորդ և Հայաստանին չի հորդորում, չի մոտիվացնում ավելին անելու ակնկալիքով՝ ավելին տալու խոստման դիմաց: Այսինքն` եվրոպացիները այլևս նույնիսկ Հայաստանի իշխանությունների բնազդն են անտեսում և չեն փորձում նրանց շատ փողերով մոտիվացնել:

Առնվազն քաղաքական անմեղսունակության վկայություն է այս իրավիճակը դիտարկել և հասարակությանը ներկայացնել որպես Հայաստանի հանդեպ Եվրամիության մեծ ուշադրության վկայություն, Եվրամիության համար Հայաստանի գործընկերային կարևորության հաստատում: Հակառակը` այս իրավիճակը հաստատում է, որ Հայաստանը կորցրել է այդ կարևորությունը, և Եվրամիությունը գոնե այսօր հույս չի տալիս, որ այն կարող է վերականգնվել մոտ ապագայում:

Մտահոգիչ է, որ Եվրամիությունը շարունակում է Հայաստանի հետ իր հիմնական ծրագրային գործընկեր դիտարկել ՀՀ իշխանություններին, ոչ թե հասարակությանը: Այստեղ, իհարկե, եվրոպացի բարեկամները և գործընկերները կասեն, թե իշխանություններ իրենք, օրինակ, տեսնում են՝ լավ թե վատ, ահա նրանք կայացրել են Եվրասիական միություն գնալու որոշում, և ոչ ոք, ոչ ոք չի խանգարել նրանց: Ուր է հասարակությունը, չենք տեսնում` արդարացիորեն կասի Եվրամիությունը: Սակայն, մյուս կողմից, Եվրամիությունը եվրոպական հասարակություններին է՞լ չի տեսնում: Եթե այո, ապա ինչպե՞ս կարող է եվրոպական հասարակությունների՝ հարկատուների գումարների տնօրինման հարցում կրկնվել նույն ռազմավարական սխալը՝ գործընկերոջ սխալ ընտրությունը, ինչը, ի վերջո, հանգեցնում է ծախսվող գումարների անարդյունավետության:

Այսինքն` պատասխանատվությունն ու առաքելությունն այստեղ երկուստեք է՝ Հայաստանի հասարակությունը պետք է, իհարկե, կարողանա Եվրամիությանը ներկայացնել իր գործընկերային սուբյեկտության կարողունակությունը, սակայն Եվրամիությունն էլ պետք է ընդառաջ քայլ կատարի և ներկայանա նոր ռազմավարության առաջարկներով, ինչը կարող է օգնող գործոն հանդիսանալ հասարակության ինքնադրսևորման հարցում: Հարցը, բնականաբար, հանգում է հետևյալին՝ դա պե՞տք է Եվրամիությանը, թե՞ ոչ: Անկասկած պետք է, քանի որ ներկայիս տարածաշրջանում լուծվում են հենց Եվրամիության անվտանգության և ապագայի համար կենսական նշանակություն ունեցող հարցեր: Հետևաբար` այդ տարածաշրջանում թեկուզ ժամանակավոր իներտությունը կարող է ճակատագրական լինել: Իսկ ՀՀ իշխանությունների հետ համագործակցությունը ներկայումս հավասարազոր է հենց ժամանակավոր իներտության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում