Բանգլադեշում 8 հարկանի շինության փլուզումն ամենամահաբեր տեխնածին աղետն էր վերջին 30 տարում՝ 1984 թ. Հնդկաստանի Բհոպալ քաղաքում քիմիական գործարանի պայթունից հետո, գրում է Chicago Tribune-ը:
Ներկայում զինվորականներն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները շենքի փլուզման վայրում:
Վերջին տվյալների համաձայն՝ Բանգլադեշում անօրինական շինությանը զոհ է գնացել 1127 մարդ, փլատարկների տակից դուրս է բերվել մոտ 2500 մարդ:
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում բազմահարկ շենքը փլուզվել էր ապրիլի 24-ին։
1984 թ. դեկտեմբերի 3-ին Հնդկաստանի Բհոպալ քաղաքում Union Carbide ընկերության գործարանում տեղի ունեցած քիմիական պայթյունի հետևանքով զոհվել էր 3000 մարդ:












































