Հանուն անհրաժեշտ շինարարական մանրացված խճաքարի՝ շինարարական ընկերությունը Բելիզում հողին է հավասարեցրել մայաների դարաշրջանի բուրգը, հայտնում է lifenews.ru-ն:
Բելիզի հնագիտության ինստիտուտի ղեկավար Խայմե Էյվը հայտարարել է, որ բուրգն ավերվել է անցած շաբաթվա վերջին:
Ոչնչացված բուրգը 2300 տարվա պատմություն ուներ։
«Նրանք հստակ գիտեին, որ իրենց առաջև մշակութային հուշարձան է»,- ասել է Էյվը:
Չնայած նրան, որ բուրգերի Նոհմուլ համալիրը գտնվում է մասնավոր տարածքում, համաձայն տեղի օրենքների՝ ցանկացած մինչիսպանական շինություն գտնվում է պետության պահպանության ներքո:










































