Saturday, 20 06 2026
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Վարդան Սեդրակյանը երեք միլիոն դոլար է խաղացել վերջին երեք տարում. Կարո Եղնուկյան

Պարույր Հայրիկյանի մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Պարույր Հայրիկյանի վիրահատությունը Բելգիայում հաջող է անցել, արդեն կա թեթև առաջընթաց, շարժվում են նրա աջ ձեռքի մատները և կարողանում է թեթև թուղթ բռնել:

Անդրադառնալով Պարույր Հայրիկյանի մահափորձին և այն հարցին, թե որքանով է Վարդան Սեդրակյանը կապված այս ամենի հետ, նա ասաց, որ Վարդան Սեդրակյանը երկար շղթայի երկրորդ օղակն է, իսկ թե շղթան քանի օղակ ունի, դեռ պարզ չէ:

Կ. Եղնուկյանը նշեց, որ Վարդան Սեդրակյանի փաստաբանի արտահայտությունները կոպտագույն սխալներով են ուղեկցվում, քանի որ փաստաբանն ասում է՝ «եթե նույնիսկ Հայրիկյանի վրա կրակել են, եթե նույնիսկ դա Խաչիկ Պողոսյանն է». այս արտահայտությամբ Սեդրակյանի փաստաբանի կողմից հարցականի տակ է դրվում կրակելու հանգամանքը, երբ պարզ է, որ երկու անգամ կրակել են կրծքավանդակին: Սա, ըստ բանախոսի, անբարոյականություն է։

Կարո Եղնուկյանը նաև նշեց, որ մտահոգիչ է Վարդան Սեդրակյանի ցուցմունք չտալը։

«Մահափորձից երկու օր առաջ Սեդրակյանը երկուսին հորդորել է շտապել, այս երկուսը մեկ ամիս ավելի հետևել են Հայրկյանին, մեկ վայրկյանի որոշում չէ, սա պլանավորված որոշում է»,- ասաց Կարո Եղնուկյանը` հավելելով, որ սա ամբողջովին բացահայտված գործ չէ, պետք է գտնել փողի հետքը, դրամը որտեղից է գալիս, քանի որ, ըստ նրա, եթե դրամի ճանապարհը գտնեն, պարզ կդառնա՝ ով է պատվիրել:

Վարդան Սեդրակյանը, նրա հավաստմամբ, վերջին երեք տարվա ընթացքում երեք միլիոն դոլար գումար է խաղացել, և ըստ բանախոսի՝ երբ այսպիսի մի բան լինում է, սա հնչողություն պետք է ստանա։ «Հետևաբար երբ տեսնում եք, որ այդ մարդը երեք միլիոն դոլար է խաղում, հարց է առաջանում` այդքան գումար որտեղից: Եթե ստուգեն, կարող է տեսնեն, որ կարող է պատահի պարտքերի տակ է ընկել և որոշել են վերբովկա անել»,- ասաց Կարո Եղնուկյանը:

Նա նշեց, որ եթե կարողանում են ձայնագրել Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի խոսակցությունը, ԱԱԾ-ն չէ՞ր կարող հետևել թեկնածուներին քսանչորս ժամ, ըստ նրա՝ այդ գիշեր պատկան մարմիններից ինչ-որ մեկն ականատես է եղել, թե ինչ է տեղի ունեցել:

Հարցին, թե ով կարող էր շահել Պարույր Հայրիկյանի մահից, Կարո Եղնուկյանը պատասխանեց,որ Հայրիկյանի մահանալու դեպքում կարող էին շահել այն ուժերը, որոնք չեն մասնակցել ընտրություններին` ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ: Նրա խոսքերով` տրամաբանորեն իշխանությանը նոր ընտրությունները ձեռնտու չէին։

«Դուք նայեք, թե ում ձեռնտու կլիներ մահափորձի լիակատար կատարումը։ Նոր ընտրությունների դեպքում հինգ օր ժամկետով Սերժ Սարգսյանը նախագահ չէր լինում, այդ հինգ օրը լինում էր ՀՀ նախագահ Հովիկ Աբրահամյանը, այդ հինգ օրվա ընթացքում չենք կարող ասել, թե ինչ կլիներ երկրում»,- ասաց Կարո Եղնուկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում