«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 20-րդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն: Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորած թիմը նվաճեց չեմպիոնի տիտղոսը 2012/13 թվականների մրցաշրջանի ավարտից չորս տուր առաջ:
Ակումբի հազարավոր երկրպագուներ դուրս են եկել ողջունելու թիմի ֆուտբոլիստներին և շնորհակալություն հայտնելու մեծագույն մարզչին:









































