Փետրվարի 8-ին՝ ժամը 08:57-ին, ՏԿԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են տան դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է 1959 թ. ծնված Գ. Պ.-ի դին:









































