Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Բակային ցինիզմի հետքերով

«Բարգավաճ Հայաստանը» որոշել է վերցնել Երևանի ավագանու ընտրությունների մանդատները՝ Գագիկ Ծառուկյանի եկեղեցու օծման նախօրեին հայտարարել է այդ կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը: Փաստորեն, ԲՀԿ-ն եկեղեցու օծման է գնում առանց կիսատ-պռատ գործերի: Պարզվում է նաև, որ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է կուսակցության Երևանի ավագանու անդամներին, որ նրանց աշխատատեղերը բակերն են լինելու, ոչ թե փափուկ առանձնասենյակները:

Կուսակցության ցուցակի առաջին երեքը ինքնաբացարկ են տվել՝ Օսկանյան, Արսենյան, Աբրահամ Մանուկյան: Նրանք կմնան խորհրդարանի մանդատների տեր: Իսկ ԲՀԿ-ի 17 հոգանոց ավագանին, համենայնդեպս այս պահի դրությամբ, պետք է ամեն օր աշխատի թաղերում, որի խնդիրներին քարոզարշավի ընթացքում մանրակրկիտ ծանոթացել են, ինչպես հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը:

Այս հայտարարությունն առնվազն տարօրինակ կարելի է համարել մի ուժի համար, որը Երևանի ավագանիում մինչև այս էլ ուներ թվով երկրորդ խմբակցությունը՝ 2009 թվականի ընտրությունների արդյունքում: Այդ խմբակցությունը չորս տարի շարունակ եղել է ավագանիում, հանդիսացել է Երևանի կառավարման մասնակիցներից մեկը և թեև ՀՀԿ-ն չուներ ԲՀԿ-ի քվեարկությունների կարիքը, բայց ԲՀԿ-ի խմբակցությունը կողմ է քվեարկել ՀՀԿ-ի բոլոր որոշումներին: Եվ ահա, նման իրավիճակում այսօր կուսակցությունը հայտարարում է, որ քարոզարշավի ընթացքում տեղեկացել է երևանցիների բոլոր խնդիրներին մանրամասն: Եթե նման բան հայտարարեր ավագանիում և ընդհանրապես Երևանում հենց նոր երկնքից իջած այլմոլորակայինների կուսակցությունը, ապա այսքան էլ տարօրինակ չէր լինի, սակայն երբ այս մասին հայտարարում է ԲՀԿ-ն, ապա առնվազն տրամաբանական է դառնում գոնե նախորդ չորս տարիների ընթացքում լիակատար անտեղյակության համար ժողովրդից ներողություն խնդրելը:

ԲՀԿ-ն` որպես Երևանի ավագանիում երկրորդ ուժ և որպես Տարոն Մարգարյանի ուժի` ՀՀԿ-ի բոլոր գործերին կողմ քվեարկած ուժ, պետք է ներողություն խնդրի քաղաքացիներից, որ չորս տարի ավագանիում աշխատել է առանց քաղաքային խնդիրներին մանրամասն տեղյակ լինելու, առանց տեղեկանալու, և նոր է միայն տեղեկացել՝ երբ նորից ընտրություններ են: Եթե ԲՀԿ-ն գնալու է բակեր, ապա ներողությունը պետք է լինի առաջին գործը, որ կուսակցության Երևանի ավագանու անդամները պետք է անեն այդ բակերում: Եվ միայն ներողությունից հետո քաղաքացիները կարող են շփվել այդ ներկայացուցիչների հետ, քանզի այլ պարագայում կարող ենք վստահաբար ասել, որ երևանյան բակերում լինելու են ընդամենը ցինիզմի հերթական դրսևորումները, որի վարպետն են դարձել Հայաստանի քաղաքական ուժերը:

Ըստ որում` ներողությունն ամենաքիչն է, որ պետք է անի ցանկացած մի ուժ, որը այս տարիներին լռությամբ կողմ է քվեարկել ՀՀԿ-ի և նրա քաղաքապետի որոշումներին, որոնցով Երևանը բառիս բուն իմաստով պարզապես թալանվել է: Այս թալանին լուռ հետևողներից ժողովուրդն իրավունք ունի առնվազն գոնե ներողություն պահանջելու, եթե ոչ դիտարկելու այդ լռությունը որպես իմանալ-չհայտնելու փաստեր, որոնք հանդիսանում են քրեորեն պատժելի արարք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում