Մեքսիկայի Միչոական նահանգում հայտնվել է նոր թմրակարտել՝ «Նոր ընտանիք» անվանումով, որն իրեն հակադրում է մեքսիկական հզոր կարտելներից մեկին՝ «Խալիսկո-Նոր սերունդ»-ին: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով նահանգի դատախազության նյութերը:
Ավելի վաղ մեքսիկական իշխանությունները հաղորդում էին, որ այժմ երկրում գործում է ընդամենը երկու լիարժեք կարտել՝ «Սինալոա»-ն և «Խալիսկո»-ն:
Իրենց ի հայտ գալու մասին հանցագործները հասարակությանը տեղեկացրել են՝ Սամորա քաղաքի փողոցներում կախելով համապատասխան բովանդակությամբ պաստառներ: Դրանցում ասվում է, որ նոր խմբավորումը ոլորտի ազդեցության համար պայքար է սկսում «Խալիսկո»-ի դեմ:
Այժմ Սամորան իրավապահ մարմինների վերահսկողության ներքո է: Արդեն ձերբակալվել է մեկ մարդ, որը կապ է ունեցել այդ պաստառների հայտնվելու հետ:






































