Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

ՀՅԴ-ից նեղացած ազատամարտիկը. մամուլ

ՀՅԴ-ական Պավլիկ Մանուկյանն օրերս ամենասուր քննադատության ենթարկեց «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը: Եվ սա այն դեպքում, երբ նույն Պավլիկին ՀՅԴ-ն բավական «սուր» հայտարարությամբ պաշտպանեց 2005-ին, քանի որ այսօրվա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի սենյակում դաժանաբար ծեծվել էր: Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը և հիշեցնում, որ 2005-ի հունիսի 21-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, երբ «ՀՅ Դաշնակցություն-Շարժում-88» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության նախկին թեկնածու Պավել Մանուկյանը տուն էր գնացել, 15 րոպե հետո մի երիտասարդ ծեծել էր նրա տան դուռը և ասել, որ գեներալ Սամվել Կարապետյանը սպասում է:

Ազատամարտիկն իրեն ուղեկցող երիտասարդի հետ գնացել էր ԼՂՀ պաշտպանական բանակ: Այդ ժամանակ ԼՂՀ ՊԲ հրամանատարը Սեյրան Օհանյանն էր: Մինչ նրա մոտ հասնելը, գեներալ Սամվել Կարապետյանը հարվածել էր Պավլիկ Մանուկյանի ծնոտին ու փորին: Այնուհետև երկուսով՝ այսօրվա ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի հետ, մտել էին Սեյրան Օհանյանի աշխատասենյակ: Վերջինս բարևելուց անմիջապես հետո հարձակվել էր Պավլիկի վրա. «Ես քու դաշնակ ծնողը… Վիտո՞ եք պաշտպանում (նկատի ունեին ազատամարտիկ Վիտալի Բալասանյանին): Կարծում եք, եթե հաղթեիք, հենց էնպես իշխանությո՞ւն էինք ձեզ տալու»: Վիրավորանքների տարափի տակ երկուսով՝ Ս. Օհանյանը և Ս. Կարապետյանը, սկսել էին ոտքով ու ձեռքով հարվածել Պավլիկին: Ու երբ վերջինս ջուր էր խնդրել, Վարդան Բալայանը նրան մի բաժակ ջուր էր բերել՝ մեջը թքած:

Այս պատմությունից հետո երկար ժամանակ Պավլիկ Մանուկյանը լռում էր,
մինչև Պռոշյանի համայնքապետ Հրաչ Մուրադյանի դավադիր սպանությունը:
Եվ ահա օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ բյուրոյին հայտարարեց, որ հայտնվել են քաղաքական աղբամանում:

Այս և մի քանի այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Պավլիկ Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, արդեն քանի օր է՝ Ազատության հրապարակում նստացույց
են անում ազատամարտիկները՝ պահանջելով սոցիալական արտոնություններ և
ապրուստի հնարավորություն: Դուք՝ որպես ազատամարտիկ, ինչպե՞ս եք վերաբերում այդ հարցին և արդյո՞ք պատրաստվում եք միանալ նրանց:
-Ես մասնակիորեն կիսում եմ նրանց կարծիքը, տղերքը շատ արհամարհված
են, տպավորությունն այնպիսին է, որ այդ գործողությունը մի քանի հոգի են
արել, պատերազմը ավարտվեց, թաքուն նկարագրվեց, աղճատվեց, դեգրադացվեց: Ազատամարտիկները պետք է ստատուս ունենան, բայց մյուս կողմից էլ ես մի բանի եմ դեմ, որ ի՞նչ է նշանակում, ուրեմն մենք սրա՞ համար էինք գնացել… Կարո՞ղ է՝ ինչ-որ թոշակ ստանալու համար էինք գնացել: Մենք ո՞ւմ կամ ինչի՞ համար էինք կռվում: Եթե իմ ժողովուրդը վատ է ապրում, ապա ես էլ կապրեմ այնպես, ինչպես իմ ժողովուրդը: Եթե ժողովուրդն արտագաղթում է, ես ո՞ւմ հերոսն եմ՝ գաղթակա՞ն, թե՞ բարոյալքված ժողովրդի:

-Վերջերս Դուք քննադատել էիք Ձեր հարազատ կուսակցությանը՝ ՀՅԴ-ին: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-ՀՅԴ կյանքում քննադատության չի ենթարկվում, ես ինքս մնում եմ հավերժ դաշնակցական, այլ բան է բյուրոն:
-Իսկ ինչո՞ւ եք քննադատում ՀՅԴ բյուրոյին:
-Դա վաղուց կար, հիմա էլ հասունացավ: Ես կուզեի այդ հարցին ընդհանրապես չանդրադառնալ, քանի որ բյուրոն լռել է:
-Նեղացա՞ծ եք:
-Հայրենիքից չեն նեղանում, ես ընդհանրապես նեղացկոտ չեմ, ես զայրացկոտ եմ: Զայրանում եմ, բայց հետո իմ մեջ ոչ մի քեն չի մնում:

-2005թ. Ս. Օհանյանի սենյակում Ձեզ ծեծի ենթարկեցին, Դուք ներե՞լ եք այդ անձանց, որոնք անգամ բաժակով ջուր էին տվել Ձեզ՝ մեջը թքած:
-Ճիշտն ասած, բոլորը ներողություն են խնդրել: Անգամ Ս. Օհանյանը: Ես էլ ասել եմ, որ եթե ինչ-որ մեկի դեմ հանցանք ունեմ գործած, ես էլ եմ պատրաստ ներողություն խնդրել: Ես ու Սեյրան Օհանյանը հիմա նորից շատ նորմալ փոխհարաբերությունների մեջ ենք: Ես էլի եմ կրկնում՝ ես վրեժխնդրություն կամ քինախնդրություն չունեմ: Այո, զայրացել, շատ եմ զայրացել: Ինչպե՞ս ասեմ, ուղղակի շատ բաներ կան, որ իմ դուրը չի գալիս, բայց մեր մեջ անձնական ոչինչ չկա:

-Իսկ վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել Ս. Օհանյանի հետ, ի՞նչ առիթով:
-Հանդիպել ենք բազմաթիվ առիթներով, զանգահարել է, երբ որ ազատ ժամանակ է ունեցել:
-Այդ ժամանակահատվածում ՀՅԴ-ն Ձեզ սատարող հայտարարությամբ հանդես եկավ, ինչո՞ւ եք այժմ նրանց դեմ դուրս եկել:
-ՀՅԴ-ն լռեց այնքան ժամանակ, երբ իրեն վճարեցին, այսինքն՝ ՀՅԴ բյուրոն: Նրանց դրա համար առատորեն վարձատրեցին՝ ԱԳ նախարարի պորտֆել տվեցին ԼՂՀ-ում՝ ի դեմս Գեորգի Պետրոսյանի, որն այժմ բյուրոյի անդամ է, և մեկ էլ քաղաքաշինության փոխնախարարի պորտֆելը ստացան: Եվ ամեն ինչ շրջվեց իմ դեմ: Իրենց գինն այդքան էր:

-ՀՅԴ-ականների կարծիքով՝ Դուք եք ծախվել իշխանություններին, դրա համար էլ իրենց քննադատում եք: Ինչի՞ դիմաց եք ծախվել:
-Հա, ճիշտ եք ասում: Հիմա ես իմ շքեղ դղյակից եմ խոսում (ծիծաղում է): Անգամ ԱՄՆ-ն այդքան գումար չի գտնելու, որ ինձ կարողանա գնել: Եթե ես ինչ-որ բանի դիմաց ծախվել եմ, ապա դա հիմա պիտի երևար, չէ՞: Ես վարձով եմ ապրում, ապրում եմ այնպես, ինչպես իմ ժողովուրդը: Ես Ձեզ արդեն նշեցի, թե ովքեր են ծախվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում