ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կշարունակեն ճնշում գործադրել Իրանի վրա այնքան ժամանակ, մինչև այն չբացահայտի իր միջուկային ծրագրի մանրամասները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ համատեղ մամլո ասուլիսում:
«Մենք պայմանավորվել ենք շարունակել Իրանի վրա ճնշում գործադրել այն պատճառով, որ Իրանը նախկինի պես չի կատարում իր միջուկային պարտավորությունները: Իրանը պատասխանատու է մեզ և մեր «5+1» խմբի անդամների հետ հարաբերությունները չվերականգնելու և աշխարհում իր միջուկային ծրագրի պատճառով անհանգստություն առաջացնելու համար»,- ասել է Օբաման:








































