Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում ՀՊՃՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ թեև ինքը ենթարկվում է ԱՄՆ նախագահին, բայց նաև փորձում է որոշակի ճնշում գործադրել ԱՄՆ նախագահի վրա՝ ճանաչելու 1915 թվականի իրադարձությունները:
Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից` նա ասաց, որ արձանագրությունները տապալվեցին Թուրքիայի մեղքով:
«Հայաստանի և Թուրքիայի նախագահները խիզախություն ցուցաբերեցին արձանագրությունների հարցում. պայմանավորվածությունն այնպես էր, որ ոչ մի նախապայման չպետք է լիներ, բայց Թուրքիան փորձեց արձանագրությունների վավերացումը կապել ղարաբաղյան խնդրի հետ: Թուրքիան սկսեց նախապայմաններ դնել: Մինչդեռ Հայաստանը 3 տարիների ընթացքում իրեն շատ լավ դրսևորեց, և հիմա թուրքերը պետք է ինչ-որ բան անեն»,- ասաց դեսպանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-











































