Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի խնդիրները կապված են աշխատակիցների ծուլության և ընկերությունների կողմից ոչ բավարար ներդրումների հետ, և դրանք չեն լուծվի Եվրամիության կազմից դուրս գալուց հետո: Այս մասին ասվում է The Daily Telegraph-ում հրապարակված Ջոնսոնի հոդվածում:
Քաղաքապետի հոդվածը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության երկու բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հետո, որոնց համաձայն՝ Եվրամիության անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու դեպքում իրենք կողմ կքվեարկեին, որպեսզի Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ի կազմից:
Սակայն Ջոնսոնը (շատ մեկնաբանների կարծիքով՝ հենց նա կփոխարինի երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնին) սխալ է համարում այն կարծիքը, որ ԵՄ-ի կազմից դուս գալը վերջ կդնի Մեծ Բրիտանիայի տնտեսական դժվարություններին:











































