Հարավկորեական Samsung կորպորացիան փորձարկել է տվյալների անլար փոխանցման 5-րդ սերնդի տեխնոլոգիան : Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Ընկերության տվյալներով՝ շնորհիվ 5G-ի իրենց հաջողվել է տվյալները փոխանցել 2 կմ հեռավորության վրա՝ վայրկյանում ավելի քան մեկ գիգաբայթ արագությամբ: Փորձի համար գործարկվել են 64 ալեհավաքներ՝ ազդանշանի արձակման և ընդունման համար:
Ինչպես սպասվում է՝ նոր տեխնոլոգիան կոմերցիոն կիրառման համար հասանելի կլինի 2020 թվականից ոչ շուտ: Լիարժեք մշակված 5G ցանցը արագությամբ մի քանի հարյուր անգամ կգերազանցի 4G ցանցերին:







































