Վաշինգտոնն ու Սեուլն այսօր սկսել են համատեղ ծովային զորավարժությունները Հարավային Կորեայի ափերի մոտ։ Դրանց մասնակցում է հարվածային խումբը, որում ներառված է ամերիկյան USS Nimitz ավիակիրը։ Այս մասին հաղորդում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին:
Nimitz-ը (ջրատարողունակությունը՝ 97 տոննա) աշխարհի ամենամեծ նավերից է, այն անցած շաբաթ կայանելէ Պուսան քաղաքի նավահանգստում՝ Հարավային Կորեայի հարավ-արևելքում։ Այս մասին ասվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կայքում:
Ինչպես հաղորդում է գործակալությունն, այսօր առավոտյան նավը դուրս է եկել նավահանգստից՝ մասնակցելու զորավարժություններին:
Կայքում նշվում է, որ Nimitz-ի հարվածային խմբի մեջ են մտնում նաև հրթիռային ականակիր USS Momsen, USS Preble նավերն ու հրթիռային USS Princeton հածանավը։ Հաղորդվում է, որ զորավարժությունները կշարունակվեն 2 օր:








































