«Շախտյոր»-ի լավագույն ռմբարկու և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալը` Մինո Ռայոլան հայտնել է, թե ինչ ճակատագիր է սպասվում ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Դժվար կլինի, քանի որ «Շախտյոր»-ը չի ցանկանում բաց թողնել Հենրիխին: Սակայն Մխիթարյանի պայմանագրով հրաժարագին է նախատեսված:
Տեսնենք, թե ինչ կստացվի: Բազմաթիվ լուրեր են շրջանառվում Հենրիխի տրանսֆերի շուրջ: Ես ցանկանում եմ, որ նա Իտալիայի առաջնություն տեղափոխվի»,- ասել է Ռայոլան: