«Պակիստանյան մուսուլմանական լիգա» կուսակցության առաջնորդ Նավազ Շարիֆը շաբաթ օրը տեղի ունեցած համընդհանուր ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորման վերաբերյալ բանակցություններ է անցկացրել:
Քվեարկության ոչ պաշտոնական արդյունքները ցույց են տվել, որ կուսակցությունն ունի ձայների անհրաժեշտ մեծամասնությունը՝ միակուսակցական կառավարության ձևավորման համար։
Շարիֆը, ով մինչ այդ երկու անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, հայտարարել է, որ ժողովուրդը վստահություն է ցուցաբերել իր կուսակցության հանդեպ՝ հավատալով, որ այն կարող է երկրում փոփոխություններ կատարել:
Պակիստանի կրիկետի հավաքականի նախկին ավագ Իմրան Խանը, դառնալով քաղաքական գործիչ, ստացել է բավարար ձայներ, որպիսզի դառնա ընդդիմության առաջնորդ: Մինչ այդ իշխող Պակիստանյան ազգային կուսակցությունն ընտրություններում ջախջախիչ պարտություն է կրել։






































