Մորանը, ում հաջողվել է արդարադատությունից չորս տարի թաքնվել, հայտնաբերվել է Իսպանիայում: Այս մասին տեղեկացնում է France Presse գործակալությունը:
Մորանը մի շարք զինված գողություններ կատարելուց հետո հետախուզվում էր բրիտանական ոստիկանության և Ինտերպոլի կողմից: Նրա կողմից վերջին հանցագործությունները 2009 թ. են կատարվել: Վերջապես նա հայտնաբերվել է իսպանական Կալպե քաղաքում ոստիկանությունից թաքնվելու փորձի ժամանակ: «Ձերբակալվածը բրիտանացի հանցագործներից ամենափնտրվածն է»,- ասվում է իսպանական ոստիկանության տեղեկատվության մեջ, որը մեջբերում է գործակալությունը:
Մորանի տան հետախուզման ժամանակ ոստիկանությունը երկու ատրճանականեր և գնդակներ է հայտնաբերել:
Մորանը Անգլիայում ձերբակալվել էր 2007թ. գողության մեղադրանքով, որը երկու տարի առաջ էր կատարվել:
Դատական նիստի ժամանակ նա հարձակվել է հսկիչների վրա և փախուստի դիմել՝ կրկին անգամ իր մասին հիշեցնելով 2009թ.: 2012թ. նոյեմբերին Մորանին գրեթե հայտնաբերել են Կալպում, սակայն նրան կրկին հաջողվել է փախչել ոստիկանությունից:











































