Մյունխենի «Բավարիա»-ն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հզորացնել իր թիմի կազմը «Արսենալ»-ի կիսապաշտպան Ջեք Ուիլշիրի միջոցով: Բրիտանական Metro հանդեսի տեղեկացմամբ՝ Անգլիայի ընտրանու ֆուտբոլիստը հայտնվել է Պեպ Գվարդիոլայի ուշադրության կենտրոնում, ով հաջորդ մրցաշրջանում կգլխավորի մյունխենյան գրանդը:
Նշենք, որ ըստ վերջերս հայտնված տեղեկատվության՝ «Բավարիա»-ն հետաքրքրվում է նաև «զինագործներ»-ի պաշտպան Լորան Կոսիելնիի ծառայություններով:








































