Bloomberg գործակալության կողմից հարցման ենթարկված վերալուծաբանների մեծ մասը կարծում է, որ 2016 թվականի վերջին նավթի համաշխարհային գները կաճեն 50 տոկոսով։ Վերլուծաբանների գնահատականներով՝ WTI և Brent նավթի գները Նյու Յորքի ապրանքային և Լոնդոնյան բորսաներում կթանկանան 15 դոլարով՝ հասնելով համապատասխանաբար 46 և 48 դոլարի։
Նավթի ավելցուկը համաշխարհային շուկաներում, որը նպաստել է գների՝ 12-ամյա նվազագույնի անկմանը, շուտով կարող է վերափոխվել դեֆիցիտի՝ ԱՄՆ-ում նավթի արտադրության նվազման պատճառով՝ կարծում են Goldman Sachs-ում։
ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը 4-րդ եռամսյակում կնվազի 7 տոկոսով կամ օրական 620 հազար բարելով՝ նշում է Էներգետիկ տեղեկատվության վարչությունը։
ԱՄՆ թերթաքարային նավթը. ահա թե որտեղ ենք մենք տեսնում պաշարների նվազում, և մատակարարումների կրճատումը կսկսվի հենց այստեղից»,- հայտարարել է Phillip Futures-ի ներդրումային ոլորտի վերլուծաբան Դանիել Անգը։










































