Գոլանի բարձունքների շրջանում առևանգված՝ ՄԱԿ-ի 4 խաղաղապահներն ազատ են արձակվել: Այս մասին հայտարարել է արբանյակային Al-Jazeera հեռուստաալիքը:
Ըստ տեղեկություների՝ Ֆիլիպինների քաղաքացիները ներկայում գտնվում են Իսրայելի տարածքում:
5 օրերի ընթացքում «Յարմուկի նահատակների ջոկատ» խմբավորման անդամները նրանց պահել են Գոլանի բարձունքներում գտնվող Ջամլյա բնակավայրում: Ըստ սիրիական խմբավորման գրոհայինների մայիսի 7-ին արված հայտարարության՝ կապույտ սաղավարտավորները գտնվել են իրենց ձեռքում՝ նրանց իսկ անվտանգության համար, քանի որ այդ շրջանում մարտեր են ընթանում:











































