Սնունդը կարող է ազդել օրվա ընթացքում քնկոտության և ակտիվության մակարդակի վրա՝ հավաստում է նոր հետազոտությունը: Փորձագետները գնահատել են քնկոտության ու հոգնածության մակարդակը 18-65 տարեկան 31 առողջ մարդու մոտ, որոնք չեն տառապում ճարպակալմամբ: Ի դեպ, նրանց քունը եղել է նորմալ: Դրանից հետո փորձագետներն ուշադրություն են դարձրել նրանց ընդունած սննդին: Այս մասին հայտնում է Raut.ru-ն:
Ճարպոտ սննդի օգտագործումը կապված է եղել օրվա ընթացքում քնկոտության մակարդակի մեծացման հետ, մինչդեռ ածխաջրերի օգտագործումը կապված է եղել ակտիվության բարձրացման հետ:
Ի դեպ, պարզվել է, որ որևէ կապ չկա սպիտակուցների օգտագործման և հոգնածության ու ակտիվության միջև:











































