«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարները ցանկանում են ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմայի տրանսֆերը:
The Sun-ը հայտնում է, որ տրանսֆերային գործարքի արժեքը կարող է 30 մլն ֆունտ կազմել: Ենթադրվում է, որ Բենզեմայի թեկնածությունը դիտվում է որպես փոխարինող Ռունիին, ով կարող է լքել ակումբը: «Կարմիր սատանաներ»-ը պատրաստ են առաջարկներ ընդունել Ռունիի տրանսֆերի շուրջ` սկսած 25 մլն ֆունտից:
Միաժամանակ Մոյեսը, ով առաջիկա ամռանը գլխավորելու է թիմը, չի ցանկանում հրաժարվել Ռունիի ծառայություններից, ում հետ երբեմն աշխատել է «Էվերթոն»-ում:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բենզեման 39 հանդիպում է անցկացրել «Ռեալ»-ի կազմում և 15 գոլ հեղինակել:







































