Saturday, 20 06 2026
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին

«Պակիստանյան մուսուլմանական լիգան» նոր խորհրդարանում առնվազն 85 տեղ կստանա

Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆն ու նրա գլխավորած «Պակիստանյան մուսուլմանական լիգան» երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում ստացել են Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) 272 մանդատներից առնվազն 85-ը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: Սրանք նախնական տվյալներ են, ձայների հաշվարկն ավարտված չէ:

Պակիստանյան ժողովրդական կուսակցությունը, որի ղեկավարն է 24-ամյա Բիլավալ Զարդարին՝ Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի և նրա կնոջ՝ երկրի պատմության մեջ առաջին կին վարչապետ, հանգուցյալ Բենազիր Բհուտտոյի որդին, ստացել է 18 մանդատ՝ առաջ անցնելով «Շարժում հանուն արդարության» կուսակցությունից, որը ստացել է 15 մանդատ:

Ակնհայտ առավելության համար Շարիֆին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են բազմաթիվ պակիստանյան կուսակցությունների ու շարժումների առաջնորդներ: 63-ամյա Շարիֆն արդեն զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը (1990-1993 և 1997-1999թթ.): 1999 թվականին Շարիֆը գեներալ Պերվես Մուշարաֆի իրականացրած հեղաշրջման արդյունքում տապալվել է ու բանտ նետվել, և միայն շնորհիվ Սաուդյան Արաբիայի ու ԱՄՆ-ի ճնշման նա ազատ է արձակվել ու արտաքսվել երկրից:

Նախընտրական արշավի ժամանակ նա ասել է, որ թալիբ ծայրահեղականների հետ բանակցությունների կողմնակից է և հավանություն չի տալիս հարևան Աֆղանստանում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների ռազմական ներկայությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում