Եթե ձեր զուգընկերը քնում է մահճակալի հակառակ կողմում, ապա դա վկայում է այն մասին, որ ձեր հարաբերություններում կիրքը մարել է: Այս մասին հաղորդում է Bagnet-ը:
Եթե դուք նույնիսկ քնած ժամանակ ամուր գրկում եք միմյանց, ապա անհանգստանալու կարիք չկա. ամեն ինչ հիասքանչ է:
Եթե տղամարդը հետևից գրկում է կնոջ ուսը, ապա դա մեծ սիրո արտահայտություն է:
Իսկ եթե քնած ժամանակ մարմինները շատ թույլ են հպվում միմյանց, նշանակում է՝ մարդիկ արդեն երկար ժամանակ է, ինչ միասին են, և չնայած դեռևս սիրում են միմյանց՝ այնուամենայնիվ, հանուն հանգիստ քնելու կարող են փոքրիկ զոհաբերության գնալ:








































