Wednesday, 24 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել

Ռեյհանլի քաղաքի ահաբեկիչները կապված են սիրիական հատուկ ծառայությունների հետ. Թուրքիայի ՆԳՆ

Թուրքիայի ՆԳ նախարար Մուամեր Գյուլերը հայտարարել է, որ Սիրիային սահմանակից Ռեյհանլի քաղաքի ահաբեկիչները կապված են սիրիական հատուկ ծառայությունների հետ: Այս մասին գրում է Hurriyet հրատարակչությունը:

Այսօր 15 րոպե դադարով երկու պայթյուններ են որոտացել Ռեյհանլիի քաղաքապետարանի մոտ և արտադրական թաղամասում: Ահաբեկչական գործողությանը զոհ են դարձել 45 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել են:

Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հատուկ ծառայությունները պայթյունների հետ կապված հինգ մարդու են ձերբակալել, որոնցից երեքը Սիրիայի քաղաքացիներ են:

Ռեյհանլիում 20-25 հազար սիրիացի փախստականներ են ապրում, որը տեղի բնակչության մոտ արդեն դժգոհություններ է առաջացնում: Չնայած դրան՝ Թուրքիան հայտարարել է, որ կշարունակի հյուրընկալել սիրիացի փախստականներին:

Պայթյուններից ընդամենը մի քանի ժամ անց փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ չի բացառում ահաբեկչական գործողությանը Սիրիայի կառավարության մասնակցությունը, որի նպատակը, նրա կարծիքով, բազմաթիվ փախստականներն են, ովքեր ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը: Փոխվարչապետը նշել է, որ անկախ նրանից, թե ովքեր են կանգնած ահաբեկչական գործողության հետևում, Թուրքիան պատասխան միջոցներ կձեռնարկի:

Իր հերթին Գերմանիայում այցելությամբ գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ պայթյունները կարող են սադրանքներ լինել: Նրա կարծիքով՝ շատ ուժեր կան, որոնք ցանկանում են խախտել երկրի ներքին հանգիստը: ԱԳ նախարարը, սակայն, հայտարարել է, որ նրանք միշտ պայքարել են և դեռ կպայքարեն այդ ուժերի դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում