Թուրքիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել 24 մարդ: Ձերբակալվածներից տասը կանայք են, ովքեր հատուկ ծառայությունների տվյալներով՝ սիրային կապերի մեջ են մտել զինվորականների, ոստիկանների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ, նրանցից գաղտնի տեղեկատվություն են իմացել և դրանք փոխանցել այլ երկրների հետախույզներին:
Լրտեսներին Թուրքիայի անվտանգության վարչության գործակալները ձերբակալել են Հայաստանին սահմանակից Իգդիր քաղաքում՝ գրում է ուկրաինական Сегодня-ն:
Ձերբակալված աղջիկներից 9-ը ադրբեջանցիներ են, մեկը՝ իրանցի: Թե որ երկրների համար են նրանք աշխատել՝ դեռ հայտնի չէ: Նրանց բոլորի դեմ առաջադրվել է պետական անվտանգությանն առնչվող տեղեկատվություն փոխանցելու մեղադրանք:










































