Փենսիլվանիայում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ Աթքինսի դիետան (կրեմլյան դիետա), որի ժամանակ հիմնականում շեշտը դրվում է սահմանափակ քանակությամբ ածխաջրեր պարունակող սննդի վրա, առողջության համար կարող է վնասակար լինել: Բացասական հատկություններից մեկն այն է, որ այն օրվա ընթացքում քնկոտություն է առաջացնում: Այս մասին հաղորդում է Raut-ը:
Հետազոտողները պարզել են, որ յուղային սնունդը օրվա ընթացքում քնկոտություն է առաջացնում, իսկ ածխաջրերը մարդուն ավելի զգոն են պահում: Այսպիսով, մարդիկ, ովքեր օրվա ընթացքում ավելի շատ միս են օգտագործում և ոչ թե ածխաջրեր, օրվա ընթացքում բավականին քնկոտ են լինում:








































