Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Իշխանությունը թիրախավորել է ոչ թե ազատամարտիկներին, այլ հայ ժողովրդին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինք»-ի համակարգող խորհրդի անդամ, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը:

– Պարոն Հակոբյան, արդեն տևական ժամանակ է անցել Ձեր մարտական ընկերների ձերբակալությունից՝ Վլադիմիր Առաքելյան, Խաչիկ Ավետիսյան… Ի՞նչ տեղեկություններ և ի՞նչ նորություններ կան այս գործի շրջանակներում: Ազատամարտիկները բողոքի ցույցերով էին հանդես գալիս սկզբնական շրջանում, խափանման միջոցի ընտրման օրը՝ դատարանի առջև: Ձեր դիտարկմամբ՝ ինչի՞ են ձգտում իշխանությունները այս գործի շջանակներում նաև ազատամարտիկների ներգրավելով:

– Նախ ասեմ, որ միայն Վլադիմիր Առաքելյանը և Խաչիկ Ավետիսյանը չեն կալանավորված ազատամարտիկներ, 5-6 ազատամարտիկ կա կալանավորված, որոնց պատիվ ունեմ անձամբ ճանաչելու, և վերջին 27 տարվա ընթացքում, ինչ ես այդ մարդկանց ճանաչել եմ, նրանք հայրենիք, ժողովուրդ, պետություն հասկացության մեծ ջատագով են եղել: Ես չեմ կարծում, որ Վլ. Առաքելյանի կամ Խ. Ավետիսյանի նման անձինք և մեր մյուս մարտական ընկերները, որոնք անազատության մեջ են, պետության, ժողովրդի դեմ որևէ քայլ կձեռնարկեին: Ես ի սկզբանե դա պետության կողմից կազմակերպված ֆարս եմ համարում, չեմ խորշում դա ասելուց: Այստեղ խնդիրն ավելի խորն ու կարևոր է: Ազատամարտիկն այսօր գործող իշխանությունների համար, ժողովրդական լեզվով ասած, կոկորդին մնացած ոսկոր է դարձել: Ազատամարտիկի կերպարն այն տեսակն է, որը ցանկացած պահի, երբ հայրենիքն իր կարիքն ունի, երբ ժողովուրդը, հատկապես պետականությունը, պետության անվտանգությունն իր կարիքն ունի, ինքը պատրաստ է այդ ջատագովը լինելու, պատրաստ է գնալ ինքնազոհության՝ հանուն այդ ամբողջի, հանուն այն արժեհամակարգի, որի մեջ պետություն, ազգ, ժողովուրդ, այդ ամբողջը ներփակված է: Եվ այսօր ուղղակի ճղճիմ պատճառաբանություններով, այն էլ՝ այդ կատեգորիայի, այդ «տրամաչափի», ազատամարտիկներին անազատության մեջ պահելը ընդամենը վախի մթնոլորտ տարածելու համար է:

– Այսինքն՝ միայն վախի մթնոլո՞րտ ստեղծելու, թե՞ կոնկրետ ձերբակալված ազատամարտիկները որևէ վտանգ էին ներկայացնում, որովհետև վերջին մի քանի օրերի ընթացքում Վլադիմիր Առաքելյանը բավականին ակտիվ հարցազրույցներով էր նաև հանդես գալիս, իր դիտարկումներն ուներ Խաչիկ Ավետիսյանի ձերբակալության վերաբերյալ. այսինքն՝ կոնկրետ անձի՞նք են վտանգ ներկայացնում իշխանությունների համար, թե՞ ընդհանուր վախի մթնոլորտ ստեղծելու համար են ձերբակալությունները:

– Այստեղ բարոյահոգեբանական մթնոլորտն այնպիսին է, որ ցանկացած մեկը՝ կարևոր չէ ազատամարտիկ է, թե ոչ, կարևոր չէ՝ պատերազմական փուլում եղել է, թե չի եղել, հայ մարդը, տեսնելով մեր հանրապետության բարոյահոգեբանական մթնոլորտը և կանխատեսելով վտանգները, որ մեր առաջ ծառացած են՝ չի կարող հանգիստ նստել: Ես չեմ ասում գնալ խժդժությունների, ցնցումների, բայց հանգիստ նստել և չարտահայտվել, գոնե չասել, որ այս չարիքն այսօր բոլորիս դռան առաջ չոքած է, չի կարող, և պատավոր ենք հայ մարդ, անհատականություններ լինելով, ուղղակի մարդ լինելով՝ մեկս մեկիս հարաբերության մեջ այդ չարիքի դեմը առնելու, որովհետև արհավիրք է մեզ մոտենում: Այսպիսի խնդիր կա. մեր ժողովուրդն աղքատ է ապրում, մեր պետությունն աղքատ է, բայց հիմա մենք ավելի մեծ չարիքի առաջ ենք կանգնած, մենք գնում ենք դեպի չքավորություն, որովհետև հիմա ժողովրդի մի զգալի մասն արդեն չքավոր է, աղքատ չէ, հսկայական է դրանց տարբերությունը: Աղքատն աղքատության մեջ է ապրում, բայց երբ որ ժողովրդին հասցնում ես տնտեսական անկման այն շեմին, որպես պետություն, որպես իշխանություն, որ արդեն գնում է չքավորության, արդեն անհնար է դեմն առնել, դա արդեն պետություն կորցնելն է, արդեն դեմք, բարոյականություն կորցնելն է: Ինչ վերաբերում է ազատամարտիկի տեսակին, 88-ի շարժումից սկսած՝ մենք՝ հենց նույն Վլ. Առաքելյանը, Խ. Ավետիսյանը, բազմիցս ապացուցել ենք՝ մենք ախր անձնական ոչինչ չունենք ուզելու ո՛չ այս իշխանություննեից, ոչ այս պետությունից, եղածով բավարարվել ենք միշտ էլ:

Մեզ այսօր առաջին հերթին անվտանգության խնդիրն է անհանգստացնում: Ես՝ ինքս, միշտ հարգանքով եմ վերաբերվել Ազգային անվտանգության ծառայություն հասկացությանը, առաջ Ազգային անվտանգության կոմիտե էր կոչվում, խորին հարգանքով եմ վերաբերվել, որովհետև գիտեմ՝ դա պետությանս, ժողովրդիս, ազգիս, արժեհամակարգիս անվտանգությունն է ապահովում: Այսօր, ցավոք սրտի, խնդիրներ կան, որ իրենք պետք է անեն, իրենք էլ լավ գիտակցում են դա, այստեղ ուրիշ խնդիր կա, ԱԱԾ-ն կառավարվող է այսօր, հանձնարարություն է կատարում, այն դեպքում, երբ մեկ հանձնարարություն պետք է կատարի՝ հանուն պետականության, հանուն ժողովրդի անվտանգության: Սա է ամբողջ խնդիրը, այստեղից է խարխլվել ամեն ինչը: Ու այսօր այս ամենը, որ ընդդեմ ազատամարտիկների կատարվում է, ընդամենը ֆարս է: Սա կամ վախի մթնոլորտ ստեղծելու համար է, կամ տեսեք՝ մենք ինչ կարող ենք անել, կարող ենք փողոցում, տանը, գրասենյակում անօրինական հարձակումներ կազմակերպել, բերել այնտեղ մի քանի բան էլ գցել ու ասել՝ բա գիտե՞ք, սա ինչ է:

Հիմա ես հարցնում եմ, բա որ ի լուր աշխարհի բերեցիք զենքեր ու չգիտեմ ինչեր ցույց տվեցիք, բա էդ ո՞նց է լինում, որ, ասենք, հանկարծ մի ինչ-որ խումբ «պլստում» է այդ արանքից, և առաջին խմբի կալանավորումից մեկուկես-երկու ամիս հետո Խաչիկ Ավետիսյանին են կալանավորում, հետո անցնում է երկու ամիս, ասենք՝ Վլ. Առաքելյանին, հետո մյուսներին են կալանավորում՝ Գառնիկ Մարգարյանին, Վահան Շիրխանյանին: Հիմա կասեն՝ գործի քննության ընթացքում է պարզվել, բայց դա այդպես չէ, բոլորս էլ համոզված ենք, որ այդպես չէ: Այդ նույն ձևով ասում են՝ ամիսներ շարունակ խումբը կազմակերպվում էր: Եղբա՛յր, ինչո՞ւ էիր թողնում մի տարուց ավելի կազմակերվեր այդ խումբը: Բա որ Աստված չանի, եթե իրականում այդպես է, մեր պետությանը, մեր ժողովրդին մի վնաս տային, բա դեմն առնեիք:

– Պարոն Հակոբյան, կարծում եք, որ այս գո՞րծն է շինծու, թե՞ կոնկրետ ազատամարտիկներին այստեղ ներգրավելը, որ գործին գուցե ինչ-որ լրջություն տրվի: Արթուր Վարդանյանի գործոնը, հանցախմբի ղեկավար լինելը, ընդհանրապես վտանգավոր լինելը ինչքանո՞վ է հավանական:

– Այս հարցում գուցեներն ու հարցականներն այնքան շատ են: Իմ դիտարկմամբ՝ իհարկե փաստը կա, խումբը կա, նպատակներն ու ձևն է արդեն պետք բացահայտ, ճիշտ ներկայացնել, իրական նպատակը:

– Արդյո՞ք հենց նրանք են եղել, թե՞ պատվիրատուներ են եղել:

– Դժվար է ասել, տեսեք՝ կա Հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված չարագործների  խումբ՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ: Շուրջ 17 տարի է անցել, և ամեն անգամ խոսելիս, մենք փաստի առաջ ենք մեզ կանգնեցնում. ամբողջ աշխարհով ճչացող գործ էր, և մինչև այսօր բացահայտված չէ՝ հանձնարարությունն ով է տվել: Մարտի 1-ը և բազմաթիվ այս կարգի դեպքեր դեռևս մինչև այսօր բացահայտված չեն, որ առկա փաստեր են, որոնց մասին մարդիկ խոսում են հարյուրավոր տեղերում՝ պատերի տակ, եթերում, մամուլում, մեկը մեկի հետ, պաշտոնյա, հասարակ քաղաքացի, գյուղացի, չէ՞, անուն-ազգանուններ են տալիս, որ այսինչի մատն է խառը, այնինչի, մեկին որպես վկա են կանչում կամ չեն կանչում, մեկին ասում են՝ մի որոշ ժամանակ հանրապետությունից հեռացի, որովհետև քո մասին այսպիսի բաներ են ասում: Չի բացահայտվում որևէ բան, որովհետև չենք ուզում, որ բացահայտվի: Անցյալ դարի սկզբի քաղաքական կարկառուն դեմքերից մեկն ասում էր՝ ամեն հանցագործություն անուն-ազգանուն-հայրանուն ունի, հիմա որևէ մեկը հանցագործությանը անուն-ազգանուն-հայրանուն չի կպցնում, ասում են՝ խումբ: Աստեղ արդեն աբսուրդ է, բացահայտելն անիմաստ է:

– «Ազատամարտիկների դաշինք»-ի և Ձեր գործողությունները որո՞նք են լինելու: Արդյո՞ք ունեք մարտավարություն և գործողությունների պլան, թե ինչպես եք առաջիկայում վարվելու, եթե Ձեր խոսքով՝ երբ իշխանություններն  ազատամարտիկներին են թիրախ դարձրել և նրանց միջոցով են ուզում վախի մթնոլորտ ստեղծել:

– Իշխանությունները ազատամարտիկներին չեն թիրախ դարձրել, իշխանությունները հայ ժողովրդին են թիրախ դարձրել: Իշխանությունների հատկապես վերջին շրջանի «վարած քաղաքականության շնորհիվ» հայ ժողովուրդը հիասթափվել է, բայց մնացել է նույն ժողովուրդը: Դեկտեմբերի 6-ի հանրաքվեն մեծ ցնցում էր մեր ժողովրդի համար: Երբ ես գիտեմ, որ «ոչ» եմ ասել, ու հանկարծ իմ փոխարեն մեկն ասում է, որ դու «այո» ես ասել, և մեկին չեն ասում, 10-ին չեն ասում, մի քանի հարյուր հազարի անունից են խոսում: Մենք հո գիտենք, որ ժողովրդի 80 տոկոսը «ոչ» է ասել:

Ազատամարտիկն այսօր, կոնկրետ «Ազատամարտիկների դաշինք»-ը անընդհատ աչալուրջ հետևում է հանրապետությունում տիրող վիճակին, ուզում ենք հասկանալ՝ բոլոր շերտերում ինչ է կատարվում: Մի փաստի առաջ ենք այսօր ազգովի կանգնած. այս իշխանությունները, պաշտոնյաները դեռևս էնքան կշարունակեն իրենց գործողությունները, քանի դեռ մենք՝ որպես ազգ, որպես ժողովուրդ, որպես ընդդիմություն և անհատականորեն, մեր ներսում չենք կայացել որպես այդպիսին: Կարող են ասել՝ ո՞նց, մեր ժողովուրդը կայացած չէ՞: Մեր ժողովուրդը կրկին փաստեց, որ ինքը նույն ժողովուրդն է:

Իշխանությունը ուժեղ չէ: Մեր ամբողջ ցավն այն է, որ վերջին 25-27 տարվա ընթացքում մենք լուրջ ընդդիմություն չենք ունեցել: Ընդդիմախոս իմ ընկերները, քաղաքական գործիչները, կարկառուն դեմքերը կասեն՝ այս ինչ ես խոսում: Այո՛, քանի դեռ մենք չենք միաբանվել, քանի դեռ որպես մարդը մարդուն չենք սկսել իրար հետ վերաբերվել, քանի դեռ չենք հասկացել, որ մեր դիմաց էլ է մարդ կանգնած՝ անկախ իր դղյակներից, անկախ ամեն ինչից, երբ մենք սկսեցինք մեկս մեկի հետ մարդու պես անկեղծորեն մեր ներքին բարոյականությունից ելնելով՝ անկեղծորեն վերաբերվել, հաստատ իմացեք, որ հաղթելու ենք: Որովհետև այս ժողովուրդը լակմուսի թղթի պես ամեն ինչ զգում է:

Ասում են՝ ժողովուրդը պատրաստ չի, կարող է ժողովուրդը չի ուզում: Ժողովուրդը միշտ պատրաստ է, էդ որ մի ժողովուրդը չի ուզում, որ լավ ապրի, էդ որ մի ծնողը չի ուզում՝ իր երեխան ճիշտ բարոյական մթնոլորտում մեծանա, լավ հագնվի, լավ կրթություն ստանա, լավ տուն ունենա… չկա երկրագնդի վրա այդպիսի մարդ: Համակարգն է մեզ այդպիսին դարձնում:

– Պարոն Հակոբյան, ամեն դեպքում դուք մի փուլում շատ ակտիվ էիք, ազատամարտիկները հանրահավաքներ էին նախաձեռնում: Հիմա ինչ-որ պասիվության շրջան է, ինչի՞ն եք սպասում, գուցե  2017-ի ընտրությունների՞ն, գուցե արտահերթ  ինչ-որ զարգացումների, հավաքների՞, գուցե դո՞ւք որոշեք ժողովրդին ոտքի հանել, եթե ընդդիմության մոտ չի ստացվում:

– Ժողովրդին ոտքի հանել պետք չէ, ժողովուրդը ոտքի կանգնած է: Էս ժողովուրդն է այս երկիրը պահում, էս ժողովրդի երեխեքն են մեր սահմանը պահում, էս զինվորներին հո արտասահմանի՞ց չենք բերում, մեր ժողովրդի ծոցից դուրս եկած երեխեքն են մեր սահմանը պահողը: Այսինքն՝ ժողովուրդը կանգնած, կայացած է, էդ ժողովուրդը գիտակցում է իր պետության կարևորությունը: Խնդիրն ուրիշ է. պետք է մի մարդ կամ խումբ, որը պատասխանատվություն վերցնի իր վրա, ասի՝ ես քո վաղվա օրվա պատասխանատուն եմ, հավատա՛, էս մի անգամ էլ հավատա՛, ժողովո՛ւրդ: Եթե ես կսխալվեմ, եթե որոշների պես հետքայլ կանեմ, եթե կգամ հրապարակներում բարձրագոչ բարձր գաղափարներից կխոսեմ, հետո կտեսնես, որ ես դրա հաշվին ինչ-որ դիվիդենտներ եմ շահել կամ ներսից ու դրսից փողեր եմ կուտակել ինձ համար, գլուխս ջարդի»: Ժողովուրդը պետք է միշտ մահակն իր ձեռքին պահի, իսկ գործիչը՝ ազգային գործիչ կլինի, թե քաղքական գործիչ, պարտավոր է իր խոսքն ու գործողությունները համապատասխանեցնել: Եղբա՛յր, եթե դու այսօր չես կարողանալու 5 հրանոթից կրակել, մեկն ունես, ասա՝ այսքանն է իմ հնարավորությունը, բերեք ձեր մոտի հրանոթներն էլ միացրեք իմին՝ փոխաբերական առումով եմ հրանոթ ասում, որովհետև այսօր ով զենքից խոսում է, կալանավորում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում