Saturday, 20 06 2026
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում

Հաղթանակի տոնին նվիրված միջոցառումներ՝ Նիդերլանդներում և Հունաստանում (լուսանկարներ)

Մայիսի 9-ին Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում տեղի են ունեցել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ: Այս տարի առաջին անգամ միջացառումներն անցան ավելի ընդգրկուն ձևաչափով և, Հաագայում հավատարմագրված ԱՊՀ բոլոր երկրների դեսպանություններից բացի, իրենց մասնակցությունը բերեցին նաև Լեհաստանի, Կանադայի, Ֆրանսիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները՝ ի դեմս ռազմական կցորդների, ինչպես նաև Նիդերլանդների իշխանություններն՝ ի դեմս ԱԳՆ ներկայացուցչի: Ավանդույթի համաձայն, միջոցառմանը մասնակցեցին նաև Ամերսֆորտի քաղաքապետը, պաշտոնյաներ, պատերազմի վետերաններ, համակենտրոնացման ճամբարների վերապրածներ և նրանց զավակներ, համայնքային ներկայացուցիչներ:

Երկրորդ աշխարհամարտի տարիների «Կուդրիստ» համակենտրոնացման ճամբարի մոտ տեղակայված հուշարձանին ծաղկե զամբյուղներ տեղադրելուց հետո՝ միջոցառման մասնակիցները շարժվել են դեպի «Ռուստհոֆ» գերեզմանոց, որտեղ ամփոփված են խորհրդային բանակի 865 զինվորի աճյուններ: Անունները հայտնի զինվորների շարքում են նաև 10 հայ զինվոր:

Հուշահամալիրում բարձրացված էին Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի և Ադրբեջանի դրոշները: Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների, այդ թվում՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի, մասնակից դեսպանությունների ռազմական կցորդների ու քաղաքային իշխանությունների կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Խորհրդային զինվորների փառքի հուշարձանին:

Այնուհետև, մասնակիցները ծաղիկներ են զետեղել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված Դաշնակից երկրների զինվորների հիշատակին նվիրված «Զոհաբերության խաչ», ինչպես նաև պատերազմում զոհված հոլանդացի զինվորների ու քաղաքացիների հիշատակին նվիրված հուշարձաններին:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մայիսի 9-ին Աթենքի Կալիթեա թաղամասում տեղի է ունեցել Հունաստանի ազատագրման համար զոհված խորհրդային զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Հուշարձանին ծաղկեպսակ է դրել նաև Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը: Միջոցառման մասնակիցների թվում էին Աթենքում հավատարմագրված ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, ռազմական կցորդներ, միջազգային կազմակերպությունների, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում