Այսօր Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվ» մարզադաշտում Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրի շրջանակներում տեղի «Վոլգա»-ն կընդունի Վլադիկավկազի «Ալանիա»-ին:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը «Վոլգա»-ի մեկնարկային կազմում է:
Հիշեցնենք, որ Սարկիսովը «Վոլգա»-ի կազմում անցկացրած 16 խաղերում 3 գոլ է խփել:










































