Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Norway Chess-2013 գերմրցաշարը:
Մրցաշարում այսօր հանգստյան օր է: 3 տուրերից հետո Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը վստակել է 2 միավոր և երկրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաև Վիշվանաթան Անանդը:
Առայժմ անթերի է հանդես գալիս Սերգեյ Կարյակինը, ով 3 հնարավորից նույնքան միավոր ունի: 3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը`
1.Կարյակին – 3 միավոր
2. Արոնյան – 2
3. Անանդ – 2
4. Սվիդլեր – 1.5
5. Նակամուրա – 1.5
6. Կարլսեն – 1.5
7. Ռաջաբով – 1.5
8. Տոպալով – 1
9. Վանգ Հաո – 1
10. Համեր – 0







































