Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտվել է ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը:
Գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը 403 կգ երկամարտի արդյունքով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Մինասյանը պոկել է 183կգ, հրել` 220 կգ:
Ոսկե մեդալ է նվաճել Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն` 411 կգ երկամարտի արդյունքով: Բրոնզե մեդալ նվաճած Կարեն Մարտիրոսյանը (ներկայացնում է Ռուսաստանը) երկամարտի արդյունքում իր անվան դիմաց գրանցել է 385 կգ:









































