Հատուկ խորհուրդը, որը ստեղծվել էր ամերիկյան Նյութաուն քաղաքում Սենդի Հուկ դպրոցում հրաձգությունից հետո, որտեղ սպանվել էին տասնյակ երեխաներ, խորհուրդ է տվել հին շենքի տեղում նոր ուսումնական հաստատություն կառուցել, հաղորդում է Reuters գործակալությունը:
Սենդի Հուկ դպրոցը փակվեց 2012թ. դեկտեմբերին, երբ 20-ամյա Ադամ Լանզան այդտեղ գնդակահարեց 26 մարդու, որոնցից 20-ը 5-10 տարեկան երեխաներ էին:
Խորհրդի կարծիքով, որի մեջ կընդգրկվեն մի շարք քաղաքային պաշտոնյաներ, հին դպրոցի քանդումն ու նորի կառուցումը կարժենա մոտավորապես 56 մլն դոլար, կառուցումը կտևի շուրջ 1,5 տարի:
Խորհրդի առաջարկըը դեռ պետք է հաստատվի կրթության հարցով քաղաքային հանձնաժողովի կողմից, ինչից հետո խորհուրդը կարող է դիմել դաշնային իշխանություններին՝ խնդրելով ֆինանսավորել տվյալ նախագիծը:








































