Ամերիկացի տիեզերագնացներ Քրիստոֆեր Կեսիդին և Թոմաս Մեշբերնը ծրագրում են այսօր դուրս գալ բաց տիեզերք՝ կասեցնելու Միջազգային տիեզերակայանի արտաքին մակերևույթից ամոնիակի արտահոսքը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով NASA-ի՝ Միջազգային տիեզերակայանի ծրագրի ղեկավար Մայքլ Սաֆրեդինիին:
Մասնագետները ենթադրում են, որ ամոնիակն արտահոսում է ուղեծրային համալիրի ամերիկյան մասի 8 արևային մարտկոցներից մեկի հովացման համակարգում ի հայտ եկած ճեղքից:
Մնացած 7 արևային գեներատորները կայանն ապահովում են բավարար էներգիայով, անձնակազմի կյանքին վտանգ չի սպառնում:








































