Sunday, 21 06 2026
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը

Ծնվածների թիվը կրճատվել է, մահացածներինն` ավելացել

Հայաստանում ծնվածների ու մահացածների հարաբերակցությունը, այսինքն` բնական հավելաճի ցուցանիշը 2015-ին կազմել է 12 հազար 980 մարդ: Այս ցուցանիշը 2014-ի համեմատ նվազել է 8.7 տոկոսով:

Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, բնական հավելաճի գործակիցները դրական են Երևանում ու մարզերում` բացառությամբ Տավուշի, ուր ցուցանիշը զրոյական է:

Նրա խոսքով` մշտական բնակչության քանակը 2016-ի հունվարի մեկի դրությամբ կազմել է 2 միլիոն 998 հազար 600 մարդ: «Այս ցուցանիշը 12 հազարով պակասել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,-ասաց Կարինե Կույումջյանը:

Ինչ վերաբերում է կենդանի ծնվածներին, ապա 2015-ին նրանք կազմել են 41 հազար 815 մարդ, ինչը 2014 թվականի համեմատ նվազել է 2.8 տոկոսով: Մարզային կտրվածքով` ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Երևանում` 14.9 պրոմիլ, նշանակում է յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ծնվել է 15 մարդ, բարձր ցուցանիշներ են արձանագրվել նաև Արարատի, Շիրակի ու Կոտաքի մարզերում: «Մնացած մարզերում արձանագրվել է միջին հանրապետական ցուցանիշից ավելի նվազ ցուցանիշ: Նվազագույնը Սյունիքի մարզում է`10.3 տոկոս, այսինքն` Սյունիքի մարզում 10 երեխա է ծնվել յուրաքանչյուր1000 բնակչի հաշվով»,-հայ տնեց բանախոսը:

Ժողովրդագրագետի տեղեկացմամբ` արձանագրվել է մահվան 27 հազար 835 դեպք, ցուցանիշն այս դեպքում ավելացել է 0.4 տոկոսով: «1000 բնակչի հաշվով` մահացության գործակիցը կազմել է 9.3 պրոմիլ: Նախորդ տարվա համեմատ` մահացության ցուցանիշն ավելացել է 0.1 պրոմիլով: Յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով գրանցվել է 9 մահվան դեպք»,-հավելեց Կարինե Կույումջյանը:

Մահվան դեպքերի առումով միջին հանրապետական ցուցանիշից ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռիում` 12.5 պրոմիլ, հետո նաև Տավուշում, Շիրակում, Վայոց ձորում: Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Գեղարքունիքի մարզում` 7.9 պրոմիլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում