Բանգլադեշի Դաքքա մայրաքաղաքում Rana Plaza շենքի փլուզումից 16 օր անց փրկարարները փլատակներից հայտնաբերել են ողջ կնոջ: Այս մասին հայտնում է Բանգլադեշի Bdnews24.com լրատվական կայքը՝ հղում կատարելով փրկարարներին:
Կինը հայտնաբերվել է այսօր կեսօրին: Նրան արդեն հաջողվել է դուրս բերել փլատակներից:
Հիշեցնենք, որ Rana Plaza բազմահարկ շենքը փլուզվել էր ապրիլի 24-ի առավոտյան: Փլուզված շինությունում եղել են խանութներ, բանկի մասնաճյուղ, կարի ֆաբրիկա:
Փլուզման պահին շենքում գտնվել են կարի ֆաբրիկայի ավելի քան 3 հազար աշխատակից:
Հաջողվել է փրկել ավելի քան 2.4 հազար մարդու, որոնցից 1000-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:










































