Կատալոնական El Mundo Deportivo պարբերականը տեղեկացնում է, որ «Բարսելոնա»-ն պատրաստ է պայքարել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիի տրանսֆերի համար:
Իսպանական ակումբը մտադիր է առաջիկա ամռանը համալրել հարձակման գիծը: Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան խոսել է Ռունիի մասին:
«Ինձ շատ է դուր գալիս Ռունիի խաղը: Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում նրա ներկայությունն ինձ անհանգստացնում էր, ինչպես Վիլյայի ներկայությունը մեր դեմ խաղերում, երբ նա հանդես էր գալիս «Վալենսիա»-ում:
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Չելսի»-ն ևս ցանկանում է իր կազմ հրավիրել անգլիացի հարձակվողին և պատրաստ է 25 մլն ֆունտ վճարել:










































