«Բարսելոնա»-ի հանդերձարանում մթնոլորտը լարված է: Թիմի ֆուտբոլիստների և գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիլոայի հարաբերությունները կոնֆլիկտային են: Այդ մասին հայտնում է Kicker-ը: Պատճառն այն է, որ մարզիչը փորձում է վերահսկել իր սաների կյանքը:
Գվարդիոլան «Բավարիա»-ի բոլոր ֆուտբոլիստներին տեղեկացրել է, որ ցանկանում է վերահսկել նրանց սննդակարգը, հանգստի ժամերը: Մասնագետը ցանկանում է իմանալ նաև, թե ինչով են զբաղված իր սաներն ազատ ժամանակ:
Նշվում է, որ Գվարդիոլան ուժեղացրել է ճնշումը ֆուտբոլիստների նկատմամբ: Նա հայտարարել է, որ ցանկանում է լավ արդյունքներ գրանցել՝ ակումբից հեռանալուց առաջ:








































