Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը արգելել է վաճռել թիմի ֆուտբոլիստների տրանսֆերները մինչև ընթացիկ տարվա հունիսը: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Նշվում է, որ արգելքը տարածվում է նաև «արքայական ակումբ»-ի երիտասարդական թիմի վրա: Այդպիսով, որևէ ֆուտբոլիստ չի կարող հեռանալ թիմից ընթացիկ ձմռանը:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն «արքայական ակումբ»-ի նկատմամբ պատժամիջոց է կիրառել՝ արգելելով ֆուտբոլիստներ գրանցել տրանսֆերային առաջիկա երկու պատուհանների ընթացքում:










































