Միջսիրիական խաղաղ բանակցությունները կսկսվեն Ժնևում հունվարի 29-ին, հայտնում է TASS-ը:
Ինչպես հունվարի 21-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացի գրասենյակի աշխատակից Ստաֆանա դե Միստուրան, բանակցությունները սկզբում կընթանան անուղղակի ձևաչափով, այսինքն` հակամարտության կողմերը չեն հավաքվի մի բանակցական սեղանի շուրջ:
Առաջին փուլը պետք է տևի 2-3 շաբաթ, իսկ կոնկրետ բանակցությունները` մոտ 6 ամիս: Դե Միստուրան հունվարի 22-ին հրավերքներ է ուղարկել ապագա բանակցությունների մասնակիցներին: Ընդ որում՝ ընդդիմադիր Բարձրագույն բանակցային խորհուրդը մինչև հիմա չի հաստատել, որ իր ներկայացուցիչները կժամանեն Ժնև:








































