Թուրինի «Յուվենտուս»-ն Իտալիայի գավաթի` «Ինտեր»-ի դեմ խաղի ընթացքում լուրջ կորուստներ է ունեցել, տեղեկացնում է Goal.com-ը:
Ըստ աղբյուրի` «ներաձուրիներ»-ի դեմ հանդիպման ընթացքում վնասվածք են ստացել «ծեր սենյորա»-ի ֆուտբոլիստներ Կվադվո Ասամոան և Մարիո Մանջուկիչը:
Վերջիններս բաց են թողել թուրինյան ակումբի այսօրվա մարզումը: Ֆուտբոլիստները բուժզննում կանցնեն, որից հետո պարզ կդառնա վնասվածքների լրջությունը:







































