Բջջային կապի AT&T ամերիկյան օպերատորը իջեցրել է HTC First սարքի մանրածախ առևտրի գինը մինչև $0.99, այսինքն՝ այն իջեցրել է գրեթե 100 անգամ՝ հաղորդում է www.cnews.ru-ն:
Հիշեցնենք, որ HTC First-ը առաջին ու դեռ միակ սմարթֆոնն է, որը թողարկվում է Facebook Home գրաֆիկական թաղանթով: Այն ինտեգրված է Android համակարգին ու թույլ է տալիս օգտվել սոցցանցի հնարավորությունից հենց տնային էկրանից:
HTC First-ի վաճառքը մեկնարկել է այս տարվա ապրիլի 12-ին, բացառապես AT&T օպերատորի կողմից՝ երկու տարվա պայմանագրի ստորագրման պայմաններով: Այն արժեր 99.99 դոլար:
Այդպիսով, HTC First-ի 100 տոկոսանոց զեղչը տեղի է ունեցել դրա շնորհանդեսից 1 ամիս անց:
Նշենք, որ օրիգինալ (առանց պայմանագրի կնքման) HTC First-ի արժեքը AT&T կայքում նշված է 350.99 դոլար: Այսպիսով պայմանագրի կնքման ժամանակ գաջեթը հնարավոր է ձեռք բերել աննախադեպ՝ 99.72% զեղչով:










































