Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը հերքել է ԶԼՄ-ների այն հրապարակումները, որոնք առնչվում են Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանելու նախապատրաստությանը։ Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Քեթրին Ռեյը:
«ԵՄ-ը չի ստացել Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ մշակելու վերաբերյալ որևէ դիմում ու չի քննարկում այդ հարցը»,- ասել է նա։









































