ԵՄ դատարանը չեղարկել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի, նաև նրա կառավարության անդամների նկատմամբ պատժամիջոցները: Այս մասին հայտնում է eurointegration.com.ua-ն:
Նշվում է, որ դատարանի վճռով՝ պաշտոնատար անձինք չեն կարող պատժամիջոցների ենթարկվել միայն որովհետև երրորդ երկրում սկսվել է նրանց գործողությունների նախնական հետաքննություն: Դրա հետ կապված՝ այդ անձանց՝ ԵՄ-ում կալանված բոլոր ակտիվները, առանց բացառության, պետք է «ապասառեցվեն»:







































