Saturday, 20 06 2026
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին

28-ամյա երիտասարդը «Օդնոկլասնիկի»-ով փորձել է 8-12 տարեկան երեխաներին ներգրավել պոռնոնյութերի պատրաստման մեջ

Անցյալ տարվա օգոստոսին հանրությունը հերթական անգամ ցնցվեց չափահասի կողմից երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ անելու փորձի և հակահասարակական գործողություններում նրան ներգրավելու փորձի դեպքի մասին հաղորդագրություններից: Փորձը, բարեբախտաբար, փորձանքի չէր վերաճել մեղադրյալի կամքից անկախ պատճառներով՝ տուժող երեխայի մայրը նրան թույլ էր տալիս շփվել «Օդնոկլասնիկի» կայքէջի հասակակից օգտատերերի հետ բացառապես իր հսկողությամբ, իսկ երեխան էլ ոչինչ չէր թաքցնում իր մորից:

Այսպես, ըստ մեղադրանքի, 2012թ. հուլիս ամսվա ընթացքում 28-ամյա, բարձրագույն կրթությամբ Դավիթ Փահլևանյանը համացանցից իրեն պատկանող դյուրակիր համակարգչի մեջ ներբեռնել և նույն համակարգչի համակարգչային համակարգում պահպանել է, ինչպես նաև համակարգչային տվյալների պահպանման համակարգ հանդիսացող անձնական օգտագործման բջջային հեռախոսի մեջ ներբեռնել և պահպանել է մանկական պոռնոգրաֆիա ներկայացնող թվով 473 ֆիլմեր, նկարներ և մանկական պոռնոգրաֆիա ներկայացնող թվով 9 մուլտեր: Դրանից գայթակղված, մանկահասակ` 8-ից 12 տարեկան երեխաների հետ սեռական հարաբերություններ ունենալու, իր կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու և մանկահասակների ներգրավմամբ մանկական պոռնոգրաֆիայի սյուժեներով նկարահանումներ կատարելու դիտավորությամբ, քողարկելով իր ինքնությունն ու համացանցի «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում գրանցված լինելով Նարեկ Համբարձումյան պայմանական անվամբ, 2012թ. օգոստոսի 18-ին ծանոթացել է հիշյալ սոցիալական կայքում գրանցված 8-ամյա աղջնակի հետ։ Վարելով էլեկտրոնային նամակագրություն, վերջինիս մոտ հետաքրքրություն և շահագրգռվածություն առաջացնելու նպատակով, խաբեությամբ ներկայանալով որպես մանկական ֆիլմերի նկարահանմամբ զբաղվող անձ, խոստացել է վարձատրության դիմաց նկարահանել հատուկ ֆիլմերում և սերիալներում, գայթակղելով, որ այդպիսով երեխան սեփական վաստակով գեղեցիկ հագուստներ և քաղցրավենիք գնելու հնարավորություն կունենա։

2012թ. օգոստոսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում, էլեկտրոնային նամակագրություն վարելու և հոգեբանական հնարքներ կիրառելու եղանակով, փորձել է ներազդել երեխայի վրա, նրան դարձնել ենթարկվող և կառավարելի, որի ընթացքում փորձելով կատարել ինտելեկտուալ անառակաբարո գործողություններ ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ` խոսել է տղամարդու և մանկահասակ աղջիկ երեխայի միջև հնարավոր սեռական հարաբերությունների, այդ ընթացքում հաճույք ստանալու, դրանց եղանակների, այդ թվում` խաթարված ձևերի, սեռական օրգանների նշանակության մասին և համոզել այդ ամենը զգալու և փորձելու համար իր հետ ունենալ սեռական հարաբերություններ, հետագայում նրա մասնակցությամբ ֆիլմերում նման սյուժեներով տեսարաններ նկարահանելու ակնկալիքով` փորձել է ներգրավել երեխային պոռնկության և պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն։ Սակայն Դավիթ Ըստ մեղադրական եզրակացության, Դ. Փահլևանյանի հանցանքն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ աղջիկը նրա նամակագրության և առաջարկի մասին ի սկգբանե տեղեկացրել է մորը, ով նրա ինքնությունը բացահայտելու և պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով, հանդես գալով աղջկա անունից շարունակել է վարել նամակագրությունը, միաժամանակ այդ մասին հաղորդում է տվել ոստիկանություն։

Դավիթ Փահլևանյանը վստահ լինելով, որ կարողացել է համոզել աղջկան գալ հանդիպման` խաթարված ձևով իր հետ սեռական հարաբերություն ունենալու և այդ ամենը տեսագրելու նպատակով, 2012թ. օգոստոսի 22-ին գնացել է ժամադրության վայր, որտեղ բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ոստիկանության Երևանի վարչություն։

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Դավիթ Փահլևանյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել առ այն, որ 2012 թվականի օգոտոս ամսին «Օդնոկլասսնիկի» կայքում գրանցվել է «Նարեկ Համբարձումյան» անվամբ, որպեսզի ծանոթանա անբարոյական կանանց հետ` սեռական հարաբերություններ ունենալու նպատակով։ Այդ կապակցությամբ կայքում փնտրել է հայաստանաբնակ կանանց և հաղորդագրություններ ուղարկել նրանց։ Ինքը համոզված է եղել, որ որպես ութ տարեկան գրանցված աղջկան անվան տակ թաքնված է անբարոյական, չափահաս մի կին՝ իր հետ շփվող կինն օրվա տարբեր ժամերին շատ արագ և գրագետ է պատասխանել իր հաղորդագրություններին։ Բացի այդ, հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք բերելիս, նա հստակ բացատրել է տան տեղը, ինչը չէր կարող անել ութ տարեկան երեխան։ Քանի որ կինն ի սկզբանե ներկայացել է որպես մանկահասակ երեխա, իր մոտ համոզմունք է առաջացել, որ այդ դերը նրան դուր է գալիս և ինքը նրա հետ ծաղրանքով շփվել է իբրև մանկահասակ երեխայի հետ։ Ի վերջո իրենք պայմանավորվել են հանդիպել այդ կնոջ շքամուտքի վերջին հարկում։ Հանդիպման գնալուց առաջ ինքը համացանցում փնտրել և գտել է մանկահասակ աղջիկների մասնակցությամբ նկարահանված պոռնոֆիլմեր, դրանցից երկուսը ներբեռնել է իրեն պատկանող անձնական օգտագործման դյուրակիր համակարգչի մեջ, որտեղից դրանք ներբեռնել է իր բջջային հեռախոսի մեջ։ Նշված ֆիլմերը ներբեռնել է կնոջը ցույց տալու համար։ Սակայն հանդիպման վայրում իրեն մոտեցել են ոստիկանության աշխատակիցները և բերման ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ ծեծի, խաբեության և սպառնալիքների ազդեցության տակ կորզել են իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ։

Ամբաստանյալը հայտնել էր նաև, որ ներբեռնված երկու ֆիլմերից բացի, այլ պոռնոֆիլմեր կամ պոռնոնկարներ իր համակարգչի մեջ չեն եղել։

Դատարանը, սակայն, Դավիթ Փահլևանյանի դատաքննության ժամանակ տված ցուցմունքը ոչ արժանահավատ, իսկ նրա պատճառաբանությունները անհիմն է գնահատել, քանի որ դրանք հերքվում են գործի քննությամբ ձեռք բերված ապացույցներով:

Այսպես, ըստ տուժող աղջկա ցուցմունքի, 2012 թվականի օգոստոս ամսին իրեն հաղորդագրություն է ուղարկել «Նարեկ Համբարձումյան» անվան տակ գրանցված մի տղա, ով ցանկացել է ծանոթանալ իր հետ։ Այդ մասին անմիջապես տեղեկացրել է մորը, ով արգելել է իրեն շփվել այդ տղայի հետ։

Որպես վկա հարցաքննված տուժողի օրինական ներկայացուցիչը՝ նրա մայրը, ցուցմունք է տվել այն մասին, որ 2012 թվականի հունիս ամսին համացանցի «Օդնոկլասսնիկի» կայքում իր ութամյա դստեր համար բացել է կայք-էջ, որտեղ նշել է երեխայի անունը, ազգանունը և տարիքը։ Աղջիկը շփվել է համադասարանցիների հետ և նրա նամակագրությունը մշտապես եղել է իր հսկողության տակ։ 2012թ. օգոստոսի 18-ին աղիկը մորն ասել է, որ Նարեկ Համբարձումյան անունով մի տղա ցանկանում է ծանոթանալ նրա հետ, վերջինս հադագրություն է ուղարկել՝ նշելով, որ զբաղվում է նկարահանումներով, հավանել է աղջկա լուսանկարները և ցանկանում է նրան նկարահանել ֆիլմերում, որի դիմաց կվճարի և շորիկներ ու կոնֆետներ կգնի, միևնույն ժամանակ խնդրել է այդ մասին չհայտնել ծնողներին։ Կարդալով հաղորդագրությունն մայրը պատասխանել է, որ այլևս չգրի, հակառակ դեպքում` կհանդիպեն ոստիկանությունում, որից հետո արգելել է աղջկան մտնել կայք։ Դրանից հետո «Նարեկ Համբարձումյան» անվան տակ հաղորդագրությունն ուղարկած անձնավորությունն անհետացել է` ջնջելով կայք-էջը։ Սակայն երեկոյան նա կրկին հայտնվել է այլ կայք-էջով, նույն` «Նարեկ Համբարձումյան», տվյալներով և նորից մտել նամակագրության մեջ: Որոշելով վերջնականապես պարզել հաղորդագրությունն ուղարկողի ինքնությունը, մայրը սկսել է դստեր անունից շփվել նրա հետ։ Պատասխանել է, որ չի ստացել նամակը։ Նա նորից առաջարկել է նկարահանվել ֆիլմերում, որոնք մինչև օրս Հայաստանում չեն նկարահանվել և դրանք ուղարկել արտասահման, նշելով, որ դրա դիմաց վճարելու է, իսկ վճարը կախված է լինելու կոնկրետ ֆիլմի սցենարից։ Այնուհետև չափահասը սկսել է բացատրել սեռական հարաբերությունները հիմնականում տեսակները և որ այդ ֆիլմերում նկարահանվելու համար պետք չէ ամաչկոտ լինել։ Ասել է նաև, որ եթե ինքը համաձայնվի, իրենք պետք է պարապեն։ Միևնույն ժամանակ «Նարեկ Համբարձումյան» անվան տակ հանդես եկող անձնավորությունը խնդրել է նրա առաջարկության մասին չասել ծնողներին։ Երբ ինքը գրել է, որ ունի տասնհինգամյա քույր, ով նույնպես կուզենար նկարահանվեր ֆիլմում, հաղորդվողը պատասխանել է, որ նրան հարկավոր են միայն 8-ից 11 տարեկան աղջիկներ, որից հետո առաջարկել է հանդիպել իրենց շենքի մուտքում` խնդրելով հանդիպման գալ կարճ շրջազգեստով, առանց անդրավարտիքի։

Վկան հայտնել է նաև, որ վերջին նամակագրությունները վարել է ոստիկանության աշխատակիցների հսկողության տակ, որոնց դիմել է «Նարեկ Համբարձումյան» անվան տակ հանդես եկող անձնավորության նպատակների լրջությունը գիտակցելուց հետո։

Դատելով մի քանի օր տևած նամակագրության բովանդակությունից, վկան հաստատապես համոզմունք է հայտնել, որ այդ ընթացքում «Նարեկ Համբարձումյան» անվան տակ հանդես եկող անձնավորությունը վստահ է եղել, որ շփվում է ութամյա երեխայի հետ։

«ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետների 2012թ. դեկտեմբերի 4-ի եզրակացության համաձայն` փորձաքննությանը ներկայացված բջջային հեռախոսի, ինչպես նաև դյուրակիր համակարգչի մեջ ներբեռնված, պահպանված և առկա են ընդհանուր առմամբ թվով 473 մանկական պոռնոգրաֆիկ նյութեր և թվով 9 մանկական պոռնոգրաֆիկ մուլտեր։

Ամբաստանյալի դատարանում տված ցուցմունքների անարժանահավատության մասին է վկայում, օրինակ, նրա հայտարարությունն այն մասին, որ ի սկզբանե վստահ է եղել, որ շփվում է չափահաս, անբարոյական մի կնոջ հետ, այն դեպքում, երբ գործով հիմնավորվել է, որ հաղորդագրությունը նա ուղարկել է մի երեխայի, ում տարիքը կայք-էջում նշված է եղել և առկա են եղել լուսանկարներ։

Նախաքննության ընթացքում իր նկատմամբ կիրառված խոշտանգումների մասին ամբաստանյալ Դավիթ Փահլևանյանի հայտարարությունը ևս դատարանն անհիմն է համարել՝ Դավիթ Փահլևանյանի և պաշտպան Գայանե Խաչատրյանի դիմումների կապակցությամբ նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Ա.Գասպարյանի 2012թ. հոկտեմբերի 2-ին որոշմամբ ՀՀ ոստիկանության Երևանի վարչության աշխատակիցների և Երևանի քննչական վարչության քննիչի կողմից բռնության գործադրմամբ ցուցմունք տալուն հարկադրելու մասով քրեական գործի հարուցումը մերժել է` հանցադեպի բացակայության հիմքով։

Դատարանը գտել է, որ անհիմն է նաև համակարգչատեխնիկական և մշակութաբանական համալիր փորձաքննության եզրակացությունը որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին պաշտպան Գ.Խաչատրյանի միջնորդությունը: Պաշտպանի պատճառաբանմամբ, եզրակացությանը կից հավելվածների ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ պոռնոգրաֆիկ նյութերի մի մասը ներբեռնվել է 2012թ. նոյեմբերի 28-ին, այսինքն` այն ժամանակ, երբ իր պաշտպանյալը գտնվել է կալանքի տակ, իսկ նրան պատկանող համակարգիչն ու բջջային հեռախոսն առգրավված են եղել։

Մինչդեռ փորձագետ Հայկ Հերթևցյանը դատարանում պարզաբանել է, որ դյուրակիր համակարգչի մեջ ներբեռնված և պահպանված են եղել բազմաթիվ մանկական պոռնոգրաֆիկ նյութեր և մուլտեր, որոնց մի մասը ջնջված են եղել։ Ջնջված ֆայլերի պարունակությունն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է այդ ֆայլերը դուրս բերել «արխիվից» և վերականգնել։ Ջնջված ֆայլերը վերականգնելու դեպքում այդ ֆայլերի ստեղծման իրական ամսաթիվը չի պահպանվում, այսինքն` հնարավոր չէ պարզել, թե դրանք երբ են ստեղծված եղել։ Ջնջված ֆայլերը վերականգնելու դեպքում ֆայլերը` որպես ստեղծման ամսաթիվ, ֆիքսում են համակարչի վրա առկա ամսաթիվը, իսկ այն ֆայլերը, որոնք ջնջված չեն եղել, պահպանել են իրենց ստեղծման իրական ամսաթիվը։ Սույն գործով փորձաքննություն կատարելու ժամանակ ջնջված ֆայլերն «արխիվից» դուրս են բերվել 2012թ. նոյեմբերի 28-ին։ Դա է պատճառը, որ նշված ֆայլերի ստեղծման ժամանակը` հենց այդ օրն է երևում։

Դատարանը գտել է, որ գործի նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված հիշյալ ապացույցներով հաստատված է, որ Դավիթ Փահլևանյանը համակարգչային համակարգում և բջջային հեռախոսում պահպանել է մանկական պոռնոգրաֆիա, ինչպես նաև փորձել է ակնհայտ 16 տարին չլրացած անձի` ութամյա աղջնակին հետ կատարել անառակաբարո գործողություններ, փորձել է նրան ներգրավել պոռնկության և պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա.Ազարյանի նախագահությամբ, այսպիսով Դավիթ Փահլևանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը, 34-166-րդ հոդվածի 1-ին մասով՝ Երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու փորձ և 34-142-րդ հոդվածի 1-ին մասով՝ անառակաբարո գործողությունների փորձ: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով` պատիժները լրիվ գումարելու միջոցով Դավիթ Փահլևանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 4 տարի ժամկետով:

«Փաստինֆո»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում