Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդն ի վիճակի է տեսնել ու բռնել արագ շարժվող իրերը շնորհիվ այն բանի, որ տեսողական կենտրոնները մեր գլխուղեղում ցույց են տալիս այդ իրի դիրքը «ապագայում», ոչ թե դրա ընթացիկ վիճակը՝ գրում է RIA Novosti-ն:
Գիտնականներն այդկերպ պարզել են, թե ինչպես է մարզիկներին հաջողվում որսալ գնդակներ ու տափօղակներ, որոնք տարածության մեջ շարժվում են մեծ արագությամբ:
Գիտնականները հետևել են 6 կամավորների գլխուղեղի աշխատանքին: Կամավորները հետևում էին հայտնի օպտիկական պատրանքում 2 շարժվող օբյեկտի:
Հետազոտողների մոտ առավել մեծ հետաքրքրություն է հարուցել տեսողական կեղևի քունքային մասի V5 հատվածը: Գիտնականները ենթադրել են, որ հենց դա է յուրօրինակ «իրականության փոխհատուցման կենտրոնը»:
Գիտնականների փորձերը հաստատեց կենսաբանների հիպոթեզը. տեսողական կեղևի այդ հատվածը այնքան էլ ակտիվ չի եղել անշարժ ֆոնին, որքան օրիգինալ հոլովակների դիտման ժամանակ: Գիտնականների խոսքով՝ այդ յուրահատկությունը ոչ միայն չի խանգարում մեզ իրական կյանքում, այլև օգնում է համագործակցել արագ շարժվող առարկաների հետ: Մասնավորապես, նման կանխատեսումները հոկեյիստներին օգնում են փոխանցումներ կատարել ու որսալ տափօղակը, իսկ թենիսիստներին՝ հետ մղել գնդակը:










































